Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումը։ Այդ մասին հայտնում են РБК-ն և բելառուսական БелТА գործակալությունը։
Եվրամիության հնարավոր գլխավոր բանակցողների թվում քննարկվում է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի թեկնածությունը։ ԵՄ անդամ երկրների առաջնորդներից Ստուբը, հավանաբար, լավագույն հարաբերություններն ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի մատակարարման շուրջ պայմանավորվածությունը և նոր ավելի խիստ պատժամիջոցներ չսահմանելու որոշումը հիմնավորել է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ խաղաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտությամբ։
ԱՄՆ-ն վերսկսել է Ուկրաինային ռուսական բալիստիկ հրթիռների արձակումների վերաբերյալ տվյալների փոխանցումը։ Այդ մասին ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չկիրառել Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրենքով նախատեսված սահմանափակող միջոցների մեծ մասը։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել «Ռուսաստանի հետ կոռուպցիոն նավթային գործարքներն արգելելու մասին» օրինագիծը։ Դրա հեղինակը դեմոկրատ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Գրեգորի Միքսն է։
Ռուսական զորքերը հոկտեմբերի 14-ի գիշերը հրթիռային հարված են հասցրել Կիևին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ զոհվել է 3 մարդ, ևս 21-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջում է Դոնբասն ամբողջությամբ և համաձայն է դիզելային գործարք կնքել՝ ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն ցույց տալու համար։
Չնայած շարունակական աջակցությանն ու ռազմական վարկերին, ԵՄ-ն ֆինանսական աջակցության դիմաց Կիևից պահանջում է հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացում։